Այսօր հանդիպել եմ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ․ Միրզոյան


20:13 , 14 դեկտեմբեր, 2020
Արտախորհրդարանական ուժերի հետ մեկնարկած քաղաքական քննարկումների շրջանակում այսօր հանդիպել եմ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները:
Երկուստեք կարեւորել ենք երկրի ներսում բռնության հռետորաբանության բացառումը, ապատեղեկատվական հոսքերի դեմ պայքարը, անհրաժեշտ բարեփոխումների իրականացումն ու կայունության պահպանումը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար։