Ադրբեջանական երազանքի ևս մեկ կատարում՝ Նիկոլի կողմից. մարդասպան լրտեսներն արդեն Ադրբեջանում են


18:57 , 14 դեկտեմբեր, 2020
Ադրբեջանական երազանքի ևս մեկ կատարում՝ Նիկոլի կողմից… Մարդասպան լրտեսներն արդեն Ադրբեջանում են:
Նիկոլ, տեղյա՞կ ես, Ասկերովն ու Գուլիևը գերիներ չեն, նրանք հանցագործ են, հայ երեխա են առևանգել, Սմբատին, և սպանել՝ առանձնակի դաժանությամբ, սպանել են նաև իրենց ճանապարհին դուրս եկած Արամին, իսկ Կարինեի վրա կրակել են, որից հետո նա ծանր վիրահատություններ է տարել…
Նիկոլ, տեղյա՞կ ես, սրանք գերիներ չեն, Արցախի դատարանի կողմից դատապարտված են՝ մեկը ցմահ, մյուսը՝ 22 տարի ազատազրկման:
Նիկոլ, տեղյա՞կ ես, որ աշխարհը ընդւնել էր, որ սրանք հանցագործ են, տեղյակ ես, թե սրանց դատապարտման համար ինչ աշխատանք է տարվել դիվանագիտական բոլոր հարթակներում, ինչ միջազգային փաստաթղթեր կան՝ սկսած ՄԱԿ-ից մինչև խորհրդարանական հարթակներ:
Հիմա նրանք Ադրբեջանում են՝ քո շնորհիվ, և ես վստահ եմ, որ արժանանալու են խրախուսումների և պարգևների, ինչպես քնած Գուրգենին սպանած և Հունգարիայից արտահանձնված Ռամիլ Սաֆարովը…
Ի դեպ, Սաֆարովի արտահանձնումից հետո Հայաստանը պաշտոնապես սառեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, իսկ հիմա էլ հայ ժողովուրդն է «սառեցրել» քեզ հետ բոլոր տեսակի հարաբերությունները…
Դու թշնամու համար նվեր էիր, իսկ մեզ համար՝ պատուհաս…
Չկասկածես, պատասխան ես տալու: