«Այսօր ժամը 17։00-ի երթին մասնակցելու եմ՝ ՀԱՆՈՒՆ քո ու մեր ապագայի. Արաբկիրի թաղապետարանի հարակից այգու մոտից». Արփինե Հովհաննիսյան


16:07 , 14 դեկտեմբեր, 2020
Երեկ ասել եմ, այսօր էլ կրկնում եմ՝ մեզ միավորող մի բան կա՝ հայրենիք, որը մեր ձեռքից տանում են։ Ժամ առ ժամ։
Առիթ մի փնտրիր՝ ինչու փողոց դուրս չգալ։ Այդպիսիք շատ կարող են լինել․ մեկին չես սիրում, մյուսին ատում ես, երրորդը ազնիվ չէ, չորրորդը պրոֆեսիոնալ չէ, զբաղված ես եւ այլն։
Գտի՛ր պատճառ, որ ներկա լինես, այն մեկն է՝ արժանապատիվ պետություն, ամբողջական հայրենիք, գլուխը բարձր իշխանություն։ Այսօր ժամը 17։00-ի երթին մասնակցելու եմ՝ ՀԱՆՈՒՆ քո ու մեր ապագայի։ Արաբկիրի թաղապետարանի հարակից այգու մոտից։