Իզուր է ներբող (բանաստեղծություն)


18:39 , 3 օգոստոս, 2013

Չեմ սիրում բնավ, երբ մահից հետո
Կարդում են երկա՜ր դամաբանական,
Գովքն են անում անշունչ դիակի,
Կենդանության օրոք սրում են դանակ:

Ժամանակավրեպ են գովեստներն այդ,
Բառերն ուշացած, կեղծ ու քծնող.
Կոթողիր նրան, երբ կենդանի է մարդ.
Մեռնելուց հետո իզուր է ներբող...