Ադրբեջանցիները, օգտվելով ՀՀ իշխանությունների ամենաթողությունից ու դավաճանական կեցվածքից, գնում են սադրանքի ու իրավիճակի լարման


19:55 , 12 դեկտեմբեր, 2020
Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ հատվածում ադրբեջանցիներն անցել են գրոհի: Հայաստանի իշխանությունը ձեռքերը լվացել է և հայտարարել, որ թող ռուս խաղաղապահները զբաղվեն այդ հարցով:
Խնդիրն այն է, որ եռակողմ համաձայնագրով Նիկոլն այդ տարածքի հարցը բաց է թողել: Այսինքն՝ թողել է անտեր:
Ադրբեջանցիները, օգտվելով ՀՀ իշխանությունների ամենաթողությունից ու դավաճանական կեցվածքից, գնում են սադրանքի ու իրավիճակի լարման: Կա ռազմական գործողությունների նոր բռնկման վտանգ: Ու քանի դեռ սրանք են Հայաստանում իշխանության, Արցախն ու Հայաստանն ամեն օր նոր վտանգի տակ են լինելու: