Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է առաջին հերթին արժանանա ՌԴ խաղաղապահների արձագանքին․ Մանե Գևորգյան


19:25 , 12 դեկտեմբեր, 2020

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ անդրադառնալով Հադրութի Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ ադրբեջանական հարձակմանը։

«Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:

Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»,-գրել է նա: