ՊԲ հարավային դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորվել է 3 պահեստազորայիններ. ՊԲ


11:24 , 12 դեկտեմբեր, 2020

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը:

«Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ: