Ձայնագրությունն ընդամենը մեկն է այն հարյուրավոր բացահայտված եւ բացահայտվելիք փաստերից, որոնք հստակ հավաստում են, որ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը նախապես պլանավորված դավաճանության արդյունքում


01:49 , 12 դեկտեմբեր, 2020
Համացանցում հայտնվել է դավաճանությունը փաստող եւս մեկ ապացույց։
Հրապարակվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որը կատարվել է մինչև նոյեմբերի 9-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում Արայիկ Հարությունյանը դժգոհում է՝ նշելով, որ Փաշինյանը վերջին տասը օրերի ընթացքում անպատասխան է թողել օգնություն տրամադրելու խնդրանքները, եւ Արցախն այդպես էլ աջակցություն չի ստացել Հայաստանից։
Սարսափելի է. նշված ձայնագրությունն ընդամենը մեկն է այն հարյուրավոր բացահայտված եւ բացահայտվելիք փաստերից, որոնք հստակ հավաստում են, որ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը նախապես պլանավորված դավաճանության արդյունքում։