Լավ ու հմուտ կառավարչի ֆունկցիան մեզ փրկելը չէ, այլ պայմաններ ստեղծելը , որ մենք ինքներս կազմակերպվենք․ Անժելա էլիբեգովա


21:13 , 11 դեկտեմբեր, 2020
Մեր հանրության հիմնական խնդիրնեից մեկն ա, որ մարդիկ անդադար փնտրում են փրկիչ ու հետո հիասթափվում, երբ իրենց սպասումները չեն արդարանում։ Ոնց երկրի ներսում, տենց էլ երկրից դուրս։
Իսկ իրականում լավ ու հմուտ կառավարչի ֆունկցիան մեզ փրկելը չի, այլ պայմաններ ստեղծելն ա, որ մենք ինքներս կազմակերպվենք։ Մեզ չի կարելի ձուկ տալ, մենք դրանից դառնում ենք ալարկոտ ու անշնորհակալ։ Մեզ պետք ա կառթը տալ ու ձկան տեղը ցույց տալ։
Իսկ պատերազմը ցույց տվեց, որ մենք շատ լավ կարողանում ենք կազմակերպվել, որպես հանրություն։ Ուղղակի հստակ խնդիրներ պիտի դրվեն։ 20 տոկոսն էլ սկսի կատարել խնդիրները, մնացածը կսկսեն կամ օգնել, կամ առնվազն չխանգառել, հասկանալով, որ իրենց խելքի բանը չի։