Ոստիկանության մի քանի տասնյակ աշխատողներ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում, կադրերի բաժինները դրանք ապօրինաբար չեն ընդունում


16:29 , 11 դեկտեմբեր, 2020

Առավոտյան 9-ից սկսած ոստիկանության մի քանի տասնյակ աշխատողներ ծառայությունից ազատվելու զեկուցագրեր են ներկայացնում, սակայն կադրերի բաժիններն ամենատարբեր ապօրինի պատճառաբանություններով այդ զեկուցագրերը չեն ընդունում:

Ոստիկանության հարգարժան ծառայողներ, ձեր զեկուցագրերը չընդունելու իրավունք որևէ մեկը չունի:

Եթե այս ընթացքում կունենաք իրավական աջակցության անհրաժեշտություն, հանգիստ կարող եք դիմել ինձ: