Վերջին 2,5 տարում Նիկոլը, մեծ հաշվով, ինչ ուզել, արել է, որևէ խանգարող հանգամանք չի եղել. չեն խանգարել ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ խորհրդարանից դուրս


16:25 , 11 դեկտեմբեր, 2020
Վերջին 2.5 տարում Նիկոլը, մեծ հաշվով, ինչ ուզել, արել է, որևէ լուրջ խանգարող հանգամանք չի եղել։ Նրան չեն խանգարել ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ խորհրդարանից դուրս։ 2018 թ. սիրտը խորհրդարանի միս ուզեց, դա էլ տվեցին։ Հիմա անսահմանափակ ու միապետական իշխանության գրանցած արդյունքներն ուղղակի ողբերգություն են երկրի համար, կատաստրոֆա։ Չկա որևէ լուրջ հաջողություն։