Ես ատելու եմ ձեզ ամեն օր ու անելու եմ ամեն ինչ, որ զրկեմ ձեզ իշխանությունից․ Մհեր Մկրտչյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին


20:26 , 10 դեկտեմբեր, 2020
Սիսակ, Ալեն, ախ Լենա... ու մնացածը...
Բաքվից սքրինշոթ չեմ դնի` Ալիևի ժպիտը չի կարող լինել իմ էջում:
Կար ժամանակ, երբ ես ձեզ ծաղրում էի կամ անտեսում:
Ուզում եմ իմանաք այսօրվա ճշմարտությունը` հիմա ես ձեզ ատում եմ: Ձեզ հետ միասին`բոլոր նրանց, ում ուղեղը լվացել եք անվերադարձ:
Դուք` իմ երկրի կործանման անբաժանելի մասն եք: Լինեք դուք իշխանություն 10 օր թե 10 տարի` ես ատելու եմ ձեզ ամեն օր ու անելու եմ ամեն ինչ, որ զրկեմ ձեզ իշխանությունից:
Մհեր Ալբերտի Մկրտչյան