Մանրամասներ՝ Արմեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից


14:30 , 10 դեկտեմբեր, 2020

Yerevan.today-ը գրում է․

ՀՀ նախագահի աշխատակազմը այսօր՝ դեկտեմբերի 10-ին հաղորդագրություն տարածեց, որ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նշվում էր, որ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:

Հանդիպման մասին այլ մանրամասներ ճշտելու համար զանգահարեցինք երկրորդ նախագահի գրասենյակ։ Այլ մնանրամասներ չհայտնեցին, բացի հաղորդագրությունում նշվածից։ Մեր հարցին, թե ո՞ր կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը, պատասխանեցին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի։ Մեր հարցին, թե հաստատո՞ւմ են մեր տեղեկությունն այն մասին, որ հանդիպումը տեղի է ունեցել Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցում, գրասենյակից հաստատեցին։