- Ժողովուրդ, քո՞նն է իշխանությունը։
- Հա՛, իմն ա իշխանությունը, բա ո՜նց։
- Իշխանությունը ծախեց հողերը, ուրեմն այդ դո՞ւ էիր, փաստորեն, դավաճանը, դո՞ւ էիր, որ 5000 զավակներիդ մտածված մահվան ուղարկեցիր, հազարավորների էլ՝ գերության:
- Էս ի՞նչ ես ասում, չէ՜, այ ախպեր, ո՞վ ա ասում, ծախողի մերը... Ես ո՞նց կարայի տենց բան անել, հո ես դավաճան անաստված չե՞մ։
- Նիկոլն ասում է՝ ես չեմ իշխանությունը, այլ ժողովուրդն է, ու թաքնվում է քո անվան տակ: Գիտակցու՞մ ես, հենց քո անվան տակ, ժողովուրդ, թքած ունենալով, կտտանքների ենթարկվող քո գերի զավակների վրա, որդեկորույս ընտանիքների վրա, որբացած երեխաների վրա, քո Հայրենիքի վրա, առհասարակ: