Չգիտեմ ինչ են զգում նրա հարազատները երբ մտնում են սոցցանցեր` Նիկոլ անվան կողքը հիմա տեղ են գտել բազում բազում բնութագրեր` բառարանում տեղ չգտած բնութագրեր


23:40 , 9 դեկտեմբեր, 2020
Նիկոլը շատ է սիրում Նիկոլ անունը: Նույնիսկ վարչապետ դառնալուց հետո Նիկոլը Նիկոլի մեջ մի յուրահատուկ խորհրդանիշ էր տեսնում` ինչպես Ֆիդելը Կուբայում, այնպես էլ Նիկոլը Հայաստանում:
Բայց անունը ուրիշ բանի խորհրդանիշ դարձավ:
Չգիտեմ ինչ են զգում նրա հարազատները երբ մտնում են սոցցանցեր` Նիկոլ անվան կողքը հիմա տեղ են գտել բազում բազում բնութագրեր` բառարանում տեղ չգտած բնութագրեր:
Չգիտեմ ինչ են զգում հարազատները երբ տեսնում են թշնամի երկրի ղեկավարի ծաղրանքը...
Որն է կշեռքի մյուս կողմը`Զատո պապաս վարչապետ ա? Լավ, եթե դա ձեզ բավական է` չեմ վիճի:
Ազգանունը փոխանցվում է ժառանգությամբ: Դուք գիտեք, որ պատմության գրքերը կթարմացվեն ու կմնան երկար` ավելի երկար քան կապրեն ձեզնից վախեցող պատգամավորները, ձեզ հավատարիմ դերասանները և ձեզ պաշտպանող բրոնեժիլետով պահապանները: Ցավում եմ: Երեխաները մեղավոր չեն: