«Դադիվանքը չէ՝ Քրիստոսին մեր մեջ կորցրինք»․ Ավետ Բարսեղյանի գրառումը


15:02 , 8 դեկտեմբեր, 2020

Style.news.am-ը գրում է․

Հաղորդավար Ավետ Բարսեղյանն իր Instagram-ում նոր գրառում է։ Նա գրել է․

«Պարանոցիս խաչը կորցրի, գողացան կամ խլեցին: Ցավալի է: Բայց մի՞թե դրանից հետո դադարում եմ հավատալ ու քրիստոնյա լինել:

Դադիվանքը չէ`Քրիստոսին մեր մեջ կորցրինք:

Հավատքն է ռմբակոծված, Ղազանչեցոցը չէ:

Վերջին նահատակի հետ Եռաբլուրում կթաղենք Հույսը:

Դեռ կենդանի մի քիչ Սեր է մնացել`նիհարած, հյուծված: Սաղ մնացածներովս կհոշոտենք երևի...

ԱնՀայր ու անՀայրենիք` վերջին ճիգերովս ևս մի փորձ.

—Հայր մեր,որ Յերկինս ես....»։https://style.news.am/arm/news/75049/dadivanqy-che-qristosin-mer-mej-korcrinq%E2%80%A4-avet-barsexyani-grarumy.html