Նիկոլ Փաշինյանն այլևս իր ոտքերի տակ Հայաստանում հող չունի. քաղաքական և պատմական այդ դիակն այժմ դեռևս անուղղակիորեն հանձնվում է հողին


14:28 , 8 դեկտեմբեր, 2020

Արամ Ա կաթողիկոսից հետո ելույթ ունեցավ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և վերջապես կոչ արեց Նիկոլ Փաշինյանին` հեռանալ պաշտոնից։

Վերջապես կաթողիկոսը ուշացումով, բայց խոսում է։ Կարող էր և ավելի կոշտ, պարտավոր էր և ավելի կոշտ, բայց էլի լավ է։

Նիկոլ Փաշինյանը մնալու է մինչև վերջին կետը։

Բայց հեռանալու է։ Այդ վերջին կետը մոտ է այլևս։

Նիկոլ Փաշինյանն այլևս իր ոտքերի տակ Հայաստանում հող չունի։

Քաղաքական և պատմական այդ դիակը առայժմ դեռևս անուղղակիորեն հանձնվում է հողին։ Այն հողին, որը վաճառեց թշնամուն։