«Պատկերացնում եք՝ քանի տասնյակ «լայվեր» կաներ վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձը, եթե մեկ անգամ այդպես մերժեր»․ Արամ Վարդևանյան


02:53 , 8 դեկտեմբեր, 2020
Ակնհայտ է, որ նախագահ Սարգսյանի խոսակցությունը տեղի է ունեցել 2011 թվականի ԿԱԶԱՆՅԱՆ քննարկումներից հետո: Ավելի հստակ՝ կարծես 2015 թվականին: Հիմա հասկացա՞ք Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ դրանց բոլորի հետևանքը ոչ թե սուտ մանիպուլյացիաներն էին, այլ միջազգային հանրության կողմից Հայաստանի դիրքորոշման ամրապնդումն էր: Պատկերացրեք՝ թշնամի երկրի նախագահը ոչ թե բառացի ծիծաղում էր, ոնց անում է հիմա, այլ մի հատ էլ աղերսում էր Լուկաշենկոյին նույնիսկ գումարով՝ 5 միլիարդով լուծել հարցը, իսկ դրան ի պատասխան՝ լսում է ոչ միայն թույլ մերժում, այլ շատ կոշտ մերժում: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ քանի տասնյակ «լայվեր» կաներ վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձը, եթե ՄԵԿ ԱՆԳԱՄ այսպես մերժեր... Չտեսանք այդպիսի լայվեր... Դրա փոխարեն տեսանք Հայրենիքի հանձնում, հազարավոր զոհեր...