Որևէ ՆՈՐ ուժ չի կարող ունենալ այնպիսի ՓՈՐՁԱՌՈՒ թիմ, որը կարողանա Հայաստանը հանել այն ք***ց, որի մեջ այն հայտնվել է Նիկոլի 2,5 տարվա «նորաոճ կառավարման» հետևանքով


17:54 , 7 դեկտեմբեր, 2020
«Ուզում ենք լինի նոր, մաքուր, նախկինների հետ կապ չունեցող ուժ, որն ի վիճակի լինի երկիրը հանի այս վիճակից»։
Ուզե՛ք։ Ու հարցրեք ինքներդ ձեզ. որտեղի՞ց։
Որտեղի՞ց եք գտնելու իրար տրամաբանորեն հակասող պայմաններին բավարարող այդ ուժը / թիմը։
Որևէ ՆՈՐ ուժ չի կարող ունենալ այնպիսի ՓՈՐՁԱՌՈՒ թիմ, որը կարողանա Հայաստանը հանել այն քաքից, որի մեջ այն հայտնվել է Նիկոլի 2,5 տարվա «նորաոճ կառավարման» հետևանքով։
Որևէ նոր ուժ չունի այնքան կադրային ռեսուրս, ներքին և արտաքին կապեր, որ կարողանա Նիկոլի կազմաքանդած պետությունը համարյա 0-ից հավաքել։
Փորձառու թիմերից բոլորն էլ այսպես թե այնպես նախկին որևէ իշխանության հետ պիտի կապված լինեն և, բնականաբար, բոլորի վրա էլ կարելի է կեղտ գտնել։
Ավելին ասեմ. քաքն այնքան խորն է, որ փորձառու թիմերից և ոչ մեկը՝ ՄԻԱՅՆ ԻՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐՈՎ, ի վիճակի չէ երկիրը ոտքի կանգնեցնել։
Միայն Նիկոլին անհապաղ ռադ անելով և բոլոր կարող ուժերը միավորելով, գուցե (!), հնարավոր լինի գահավիժումը կանգնեցնել կամ գոնե դանդաղեցնել։
Հա, գիտեմ, որ գրածս առանձնապես լավատեսական չէ։ Քիմիոթերապիայի պես բան է... Շանսեր է տալիս։ Երաշխիքներ չի տալիս։
Նու, կամ էլ կարող եք ևս մեկ անգամ «չղջիկի չիշիկով ու սոդայով» բուժում առաջարկողներին դիմել, ու երաշխավորված վարի տալ հայկական պետությունը...