Թուրքիայի բոլոր նահանգներում հայտարարվել է պարետային ժամ


12:39 , 7 դեկտեմբեր, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի բոլոր նահանգներում կորոնովիրուսով վարակման դեպքերի թիվը նվազեցնելու համար դեկտեմբերի 5-ից սկսած քաղաքացիներին 56 ժամով արգելվել էր փողոց դուրս գալ: 

Հատկանշական է, որ ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Դիարբեքիր (Տիգրանակերտ) նահանգի բնակչությանն իրազեկելու համար համայնքապետարանների ավտոմեքենաները համավարակի դեմի պայքարի վերաբերյալ բացի թուրքերեն տեղեկատական հայտարարություններ տարածելուց նաև քրդերեն և քրդերենի զազաերեն բարբառով են տարածել: 

Դիարբեքիրի երբեմնի ամենաբանուկ պողոտաները, լեփ-լեցուն հրապարակները և փողոցները լուռ ու դատարկ են եղել։

Նշվում է, որ Թուրքիայի տարբեր շրջաններում պարետային ժամը խախտելու համար ոստիկանությունը բազմաթիվ քաղաքացիների են տուգանել: