Նրանք, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում մեր արցախցի հայրենակիցների նկատմամբ, նույնն անելու են սյունիքցիների ու լոռեցիների նկատմամբ


11:37 , 7 դեկտեմբեր, 2020
Չկասկածեք, որ այն մարդիկ, ովքեր տարբեր հարթակներում իրենց թույլ են տալիս անհարգալից վերաբերմունք մեր արցախցի հայրենակիցների նկատմամբ, ինչ-որ պահի նույնն անելու են սյունիքցիների, լոռեցիների, գյումրեցիների կամ երևանցիների նկատմամբ։
Կարևոր չէ՝ պատերազմ կլինի, թե մեկ այլ ողբերգություն, ցավալին այն է, որ մենք միմյանց նկատմամբ շարունակում ենք թշնամությամբ շնչել, իրար ձեռք մեկնելու փոխարեն հակառակն ենք անում։
Ես սրա մասին չէի խոսի, եթե այդ մաղձը հասանելի չլիներ մեր այն հայրենակիցներին, ովքեր այսօր ծանր, ողբերգական օրեր են ապրում։
Էլ ի՞նչ պետք է մեզ հետ պատահի, որ խելքներս գլուխներս գա։