• Իսկ իրականությունն այն է, որ այդ հանդիպման ընթացքում Նիկոլը ներկաներին պատմել էր, թե ԻՆՉՊԵՍ Է ԻՆՔՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ԲԱՄԲԱՍՈՒՄ ՈՒ ԳԱՆԳԱՏՎՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ։ Այո՛, ճիշտ կարդացիք։ Նիկոլը թշնամական երկրի ղեկավարի հետ բամբասել է սեփական երկրի նախորդ ղեկավարից։
• Պետականության զգացման ի սպառ բացակայությունը, ճղճիմությունն ու փոքրոգությունն են այս մարդու ու նրա թիմի էությունը։ Դրանով նա արդեն ավիրել է մեր պետությունը, իսկ հիմա փորձում է ավիրել նաև պատմական հիշողությունը՝ գրքերում մնալով որպես փրկիչ, ոչ որպես դավաճան։ Իմ կողմից ամեն ինչ անելու եմ, որ պատմությունն, ըստ վավերագրերի, գրվի այնպես, ինչպես եղել է։