Ֆեյսբուքյան էքսպրոմտ կարմիր եզրագծերի թեմայով


14:36 , 3 օգոստոս, 2013

Եզրագիծ քաշեցիր մուգ կարմիր 
Մայթերի կողքերին՝ փողոցում, 
Մի դեղին ցուցանակ տնկեցիր. 
Իմ ներվերն ես կրկին բորբոքում։

Ստիպեցիր մի տարվա վճարեմ։ 
Մի դյուժին հազար դրամ մուծեցի։ 
Գումարը հետ ստանալ անճար եմ. 
Ինձ երկու հազար դրամ «քցեցիր»։

Թանկանոց խանութի կանգառում 
Եզրագիծ չես քաշել դիտմամբ։ 
«Պարկովշիկն» է էլի մոտենում. 
Կրկնակի եմ մուծվում իր պնդմամբ։

Իսկ տաքսին տեղ չունի կանգնելու... 
Բա ինչո՞ւ ես տուրքեր գանձել, 
Որ հետո հինգ հազար տուգանե՞ս. 
Ո՞նց կարող ես էսքան բրնձել։