Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար


12:49 , 2 դեկտեմբեր, 2020

Հարգելի ՛ հայրենակիցներ

Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Այսօր հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Ստեղծված իրավիճակի հաղթահարմանը և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտրանք չկա, ուստի, հանուն Հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարօրության, պետք է գործադրենք բոլոր ջանքերը: