News.am-ը գրում է.
«Մի քարոզեք ժողովրդավարություն, մի խոսեք արքայական ընտանիքների մասին եւ մի մեկնաբանեք օտարերկրյա աշխատողների հանդեպ վերաբերմունքը»: Իսրայելը զբոսաշրջության ոլորտի մասնագետներին եւ գործարարներին խորհուրդ է տալիս խուսափել Արաբական Միացյալ Էմիրությունների բնակիչների հետ այս եւ այլ զգայուն քաղաքական թեմաների քննարկումից, գրում է NPR-ն:
Զբոսաշրջության նախարարության եբրայերեն 29 էջանոց տեղեկագիրը Իսրայելի կառավարության առաջին հրապարակային մեկնաբանությունն է ԱՄԷ-ի քաղաքական ազատությունների վերաբերյալ, բայց չի քննադատում ենթադրյալ չարաշահումները: