Առաջին ելույթում իբրև թե շրջապատված զորքը 20.000 էր, hետո դարձավ 25.000, hետո` 30.000, այսօր խոսեց 35.000-ի մասին. վաղը այդ զորքը կդառնա 500.000


16:17 , 27 նոյեմբեր, 2020

Առաջին ելույթում իբրև թե շրջապատված զորքը 20.000 էր: Հետո դարձավ 25.000: Հետո` 30.000։ Այսօր արդեն խոսեց 35.000-ի մասին:

Հաջորդ ելույթում այդ միֆական զորքը դառնալու է 500.000:

Հաղթանակող բանակին պարտված ներկայացնելու համար ստախոսը սեփական սուտն անգամ չի կարողանում ճշգրիտ հիշել:

Չի´ եղել ոչ մի շրջապատվելիք զորք, հայկական բանակը չէր պարտվել:

Թուրքերին և նրանց Հայաստանը զավթած գործակալին անհրաժեշտ էր պատրվակ, և այդ պատրվակը զորքի մասին կեղծ տեղեկությունն էր: Ոչ միայն պատրվակը, այլև` պատճառաբանությունը:

Մենք մի սինլքոր դավաճանի ստով և այդ սուտը հանդուրժելով հայրենիք կորցրինք և դեռ էլի կորցնելու ենք: