Փաշինյանի հանդիպումը անհետ կորած եւ գերեվարված անձանց հարազատների հետ ավարտվել է, պայմանավորվածություն է ձեռք բերվել լինել մշտական հաղորդակցության մեջ. Մանե Գևորգյան


02:23 , 27 նոյեմբեր, 2020

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած եւ գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ ավարտվել է, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման եւ հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը: