Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կլինի Հայաստանի տարածքում, կիսով չափ՝ Ադրբեջանի, շահագործողը լինելու է հանքի տերը. Տիրան Խաչատրյան


00:31 , 27 նոյեմբեր, 2020

Galatv.am-ը գրում է․

Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կլինի Հայաստանի տարածքում, կիսով չափ՝ Ադրբեջանի, Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:

«Կիսով չափ մեզ է պատկանում, կիսով չափ իրենց տարածքում է: Հանքի շահագործողը լինելու է հանքի տերը»,- նշել է Խաչատրյանը:

Տիրան Խաչատրյանը ներկայացրել է հանքավայրի ու պետական սահմանի գիծը պատկերող քարտեզը, ըստ որի՝ հանքի մի մասը՝ դեպի արևմուտք, Հայաստանի տարածքում է, դեպի արևելք՝ Քարվաճառի, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: