Առավոտյան ոստիկանության աշխատակիցներն ինձ ուղեկցեցին տարածքային բաժանմունք` պատերին «նիկոլ դավաճան» իրականությունը դաջելու համար


16:21 , 26 նոյեմբեր, 2020

Առավոտյան ոստիկանության աշխատակիցները եկան տուն և ինձ ուղեկցեցին ոստիկանության տարածքային բաժանմունք, ինչ ա, թե պատերին դաջել եմ իրականությունը`«նիկոլ դավաճան» լոզունգը:

Դավաճան, հոգեկան պահանջներդ հրաման տալուց հիշի՛ր, որ ավելի կարևոր գործերով պետք ա զբաղվես`մեր գերի ընկած տղերքին առողջ վերադարձնես իրենց ծնողներին, մեր անհետ կորած տղերքի որոնողական աշխատանքներով զբաղվես, թշնամու տարածքում գտնվող մեր հերոս տղերքի անմահացած մարմինները վերադարձնես հայրենի հողին:

Թե չէ մեզ ձերբակալելով, բերման ենթարկելով, հրավիրելով կոտրել հնարավոր չէ, մեկ այլ բան մտածի, և դա թող լինի ի շահ մեր պետության անվտանգության:

Շնորհակալ եմ պատվեր չկատարող ոստիկաններից...