Այո, Նիկոլը փրկել է ձեր երեխային, բայց սպանել է 4750 այլ երեխաների. ձեր տան ճրագը չի մարել, իսկ 4750 տներում այն մարեց


10:46 , 24 նոյեմբեր, 2020

«Նիկոլը մեր երեխային փրկել է այս թուղթը ստորագրելով» ասողներ, ես էլ ձեր չափ ուրախ եմ, որ ձեր երեխան ողջ ու առողջ տուն է վերադարձել։

Այո, ձեր երեխուն փրկել է, իսկ 4750 երեխա կոտորել։ Ինչ-որ բարի պատահականության սկզբունքով ձեր երեխան ողջ մնաց...

Ձեր տան ճրագը չի մարել, իսկ 4750 տներում այն մարեց...

Այո, ձեր երեխային փրկել է, բայց բոլորիս բերել, հասցրել է անփառունակ և խայտառակ պարտության...

Որպես ծնող հասկանում ու կիսում եմ ձեր ուրախությունը երեխու՝ տուն վերադառնալու կապակցությամբ։
Բայց որպես հայ նաև խնդրում եմ ձեզ մտածել թե ի՞նչ ասեն այն 4750 անմահացած զինվորների ծնողները...

Այո, Նիկոլը փրկել է ձեր երեխային, բայց սպանել է 4750 այլ երեխաների։

Մնում է հասկանալ՝ նա փրկի՞չ է, թե՞ սերիական մարդասպան։