Ժողովրդի մտավոր հատվածը իմպոտենտ չէ, դադարեք վիրավորել այդ հատվածին և ինքներդ ձեզ` հարցնելով, թե ով պետք է փոխարինի Նիկոլին


13:03 , 24 նոյեմբեր, 2020

Անձերի շուրջ չպետք է ընտրություն լինի, այլ ծրագրերի, հատկապես, երբ խոսում ենք անցումային կառավարության մասին:
Այս երկրի ժողովրդի մտավոր հատվածը իմպոտենտ չէ:

Հարգելի հայրենակիցներ, դադարեք վիրավորել այդ հատվածին և ինքներդ ձեզ` հարցնելով, թե ով պետք է փոխարինի Նիկոլին: Նիկոլին այլ անձով փոխարինելը կլինի ձախողման շարունակություն:

Նիկոլին պետք է փոխարինեն հստակ գործն ու ծրագիրը, որ կա և այդ ծրագիրն անողներն էլ կան, պատասխանատվություն ստանձնողն էլ կա։ Մարդիկ, հայի կարող տեսակը մեռած չէ, դադարեք մտքի սնանկություն տարածել:
Դադարեք դավադիր Նիկոլի և նրա շրջապատի ջրաղացին ջուր լցնել: