12:24 , 24 նոյեմբեր, 2020Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին շուտափույթ վերականգնման հարցում։
Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից եւս ֏ 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։
Այդ նպատակով 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձեւավորման եւ այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց եւ կուղղվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը։