Մարտունու շրջանի մի շարք գյուղերի GPRS սարքով սահմանագծման մասին լուրերը վկայում են կոնկրետ դավաճանության մասին


11:30 , 24 նոյեմբեր, 2020

Մարտունու շրջանի մի շարք գյուղերի՝ թշնամու վերահսկողության տակ անցնելու փաստը վկայում է մինչ պատերազմի մեկնարկը միջպետական նոր սահմանագծման խոսակցության-պայմանավորվածության մասին։
Գյուղերի բնակիչների վկայությունները GPRS սարքով սահմանագծման մասին վկայում է կոնկրետ դավաճանության մասին, քանզի վերոնշյալ գյուղերը դեռ նոյեմբերի 20-ի դրությամբ եղել են հայաբնակ։

Որևէ մեկնաբանություն կամ բացատրություն չտրվեց Հայաստանի կառավարության տեղը զբաղեցնող ուրվականի կողմից հայ զինվորների և խաղաղ բնակիչների նկատմամբ թշնամու կատարած վայրագությունների և վերջիններիս ծաղրի ենթարկելու փաստերի վերաբերյալ։

Հ.Գ. Հայաստանի Հանրապետությունում դե ֆակտո անարխիա է (անիշխանություն)։

Ծանրագույն դրության մեջ հայտված Հայաստանի դավաճանին փոխարինող է անհրաժեշտ: