Եթե Արցախից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 հայաբնակ գյուղերի բնակիչները․ կարո՞ղ է արդյոք իշխանությունը պատասխան տալ․ Մարուքյան


19:29 , 22 նոյեմբեր, 2020

Նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանի ստորագրած հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ»:

Այս կետը մեկնաբանվել է այնպես, որ դա վերաբերում է և Հայկական, և Ադրվեջանական կողմերին։

Հարց է առաջանում` եթե Արցախից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 հայաբնակ գյուղերի բնակիչները և ոչ միայն։

Արդյո՞ք չպետք է նրանք մնային իրենց տներում, իսկ ադրբեջանական այսպես կոչված փախստականները վերադառնային նոր կառոուցված տներ և խաղաղապահների անաչառ աչքի ներքո շարունակեին ապրել այդ գյուղերում:

Կարո՞ղ է արդյոք իշխանությունը պատասխան տալ իր ընդունած հայտարարության այս կետի համար։