Քիչ հետո Ստեփանակերտում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռեւս չպայթած կասետային ռումբեր և արկեր. Արցախի ԱԻՊԾ


12:21 , 22 նոյեմբեր, 2020

Հարգելի հայրենակիցներ.

Քիչ հետո Ստեփանակերտի տարածքում կվնասազերծվեն թշնամու կողմից արձակված ու դեռևս չպայթած կասետային ռումբեր և արկեր:

Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել.

ԱԻ պետական ծառայության սակրավորներն են աշխատում: