Քարվաճառը թշնամուն կհանձնվի այն ազատագրած Մոնթեի ծննդյան օրը


18:18 , 21 նոյեմբեր, 2020

Armday.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարությամբ Քարվաճառն, առանց որևէ կրակոցի, թշնամուն պետք է հանձնվեր նոյեմբերի 15-ին, սակայն հայկական կողմի խնդրանքով հանձնումը 10 օր հետաձգվեց: Քարվաճառը թշնամուն կհանձնվի նոյեմբերի 25-ին, Արցախյան ազատամարտի լեգենդներից Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը:

Հետաքրքիր է, բայց Արցախյան ազատամարտի ժամանակ հենց Մոնթեի ու Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ Քարվաճառն ազատագրվեց ու միացավ Արցախին: