Այս մարդը Նիկոլի ամեն անօրինական փաստաթուղթ ստորագրեց, հիմա նստել, ո՞ւմ ուղեղն է արդուկում


15:20 , 21 նոյեմբեր, 2020

Երեկ լսեցի նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Արամ Աբրահամյանի հետ, և իր երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս գալու գաղափարն է մխրճվել հիշողությանս մեջ։ Նա ասում է, որ այս ընթացքում գնացել և զրուցել է արաբական աշխարհի հետ, և նրանք պատրաստ են ներդրումներ անել, եթե կայունություն ստանա Հայաստանը։ ՖԲ էջումս ամբողջ զրույցը կա, կարող եք լսել։ Ամբողջը չմեջբերեմ։ Նա անկեղծացավ նաև իր կյանքի դրվագների, նախկինում ՀՀ վարչապետ եղած և այդ աթոռը թողնելու պատճառների մասին խոսեց։ Ասաց, թե մեկուկես տարի ծանր հիվանդությունից էր բուժվում։

Նրա խոսքերով՝ հեղափոխությանը սատարեց, իջավ հրապարակ՝ նիկոլի հետ խոսելու, որովհետև սահմանադրական երկրում ի զորու էր իրեն զգում օգտակար լինելու։ Այս ամենը լսում էի և ապշած մտորում. այս մարդը ջատագով եղավ համասեռամոլին մեր ավանդույթներով երկիր բերել իր տղամարդ-կնոջով, այս մարդը նիկոլի ամեն անօրինական փաստաթուղթ ստորագրեց, այս մարդը երկիրը կազմաքանդման գործընթացում եղավ դրոշմ խփող, հիմա նստել, ո՞ւմ ուղեղն է արդուկում։ Այս մարդը պատերազմը կապիտուլյացիայով «պարտված», ռուսական զորքի հույսին, գրեթե սուվերինիտետը կորցրած Հայաստանը արաբական փողերո՞վ է ուզում պահել։ Ի՞նչ ոլորտներում պետք է ներդնեն, նրանց ներդրումները մեր երկրի, ո՞ր արդյունաբերության ճյուղը պետք է զարգացնեն, եթե մի հանքարդյունաբերություն էր մնացել, դա էլ ամբողջը ռուսական ակտիվներ են։ Ամուլսարի վրա՞ է հույսը։ Բայց Ամուլսարի հետ կապված հերքում էր իր մասնակցությունը։ ՖԲ-ում երկար չես գրի։ Չի կարդացվում։ Բայց էս մարդու կերպարն ինձ համար պարզ է եղել. ինքն իրեն խելացի, աշխարհի դրվածքը թելադրողների հետ նստող-հելնող համարող խորամանկ ամենակարող է համարում, բայց իր մտածածը, ինչքան գույն, շերտ ու մասնակից դավադիր-բիզնեսմենով էլ շրջապատված չլինի, մի կարևոր պատնեշի առաջ է կանգնելու` իրականության։
Իրականությունը փուչիկ օրակարգեր չի ճանաչում. բանը բանից անցել է, վաղը Հայաստանն ուրիշ անձնագիր ու դրամ կունենա։ Ուշացել եք, պարոն նախագահ, ձեր «տեխնոկրատ» երազանքներով։