Պետք է սկսել զանգվածային խաղաղ անհնազանդության միջոցառումներ հանրապետության ողջ տարածքով


14:11 , 20 նոյեմբեր, 2020

Դավաճանների պարագլխին հեռացնելու, ապա նրան իր արժանի խուցն ուղարկելու համար հանրահավաքային ֆորմատը բավարար չէ: Պետք է հանրապետության ողջ տարածքով սկսել մասսայական խաղաղ անհնազանդության միջոցառումներ` ցույցեր, պիկետներ, խաղաղ արգելափակումներ և այլն: Երեկ նմանատիպ փորձ տեղի ունեցավ, և կարծում եմ՝ բավականին հաջողված էր, այսօր, վաղը, մյուս օրը պետք է շարունակել` ավելի մեծացնելով դրանց ինտենսիվությունն ու աշխարհագրությունը: Կարճ ժամանակ անց Հայաստանը պետք է վերածել խաղաղ անհնազանդության մեծ հրապարակի և դրանով ստիպել ԴԱՎԱՃԱՆ ՎԻԺՎԱԾՔԻՆ հեռանալ և գրավել իր տեղը հայ ազգի մեծագույն դավաճանների շարքում:

Նիկոլը Հայաստանում անելիք չունի, Նիկոլը պետք է հեռանա, չի՞ ուզում հեռանալ, կստիպենք: