Մովսես Հակոբյանին նշանակել եք ամենաբարձր պաշտոնների, հիմա առանձնատունն եք նկարում ու տարածում, թե բա՝ նախկին ա ու թալանչի


10:59 , 20 նոյեմբեր, 2020

Մովսես Հակոբյանին նշանակել եք ամենաբարձր պաշտոնների, դեռ բառացիորեն երեկ չէ, առաջին օրը նա հանդիսացել է բարձրաստիճան պետական պաշտոնյա, մինչդեռ հիմա առանձնատունն եք նկարում ու տարածում, թե բա՝ նախկին ա ու թալանչի...

Փաշինյանը ինդուլգենցիաներ բաժանեց բոլոր այն նախկին պաշտոնյաներին ու օլիգարխներին, ովքեր շրջապատեցին իրեն սիրով ու ջերմությամբ, նրանք այլևս թալանչի ու նախկին չէին, վարչապետը ինքն էր որոշում՝ ով է թալանչի, ով՝ ոչ։

Հիմա այն մարդիկ, ովքեր ըմբոստանում են իր դեմ, մի հրաշքով կրկին նախկին են դառնում ու թալանչի։

Բա մարդուն առանցքային պաշտոնի նշանակելիս ԱԱԾ-ն չի զեկուցո՞ւմ՝ ինչ ունի, ինչքան, որտեղից...

Պետությունն անձնական բոստան չէ, որ մարդուն պաշտոն տաս, հետը ախպերություն անես, բայց հենց թանիդ թթու ասի, կոմպրոմատ հրապարակես։