Իրավապահները պետք է հասկանան, որ ով էլ լինի հաջորդ իշխանությունը` իրենցից ծանրագույն հաշիվ է պահանջելու, եթե այսօր այս ռեժիմի ապօրինի հրամաններն իրենք կատարեն


19:27 , 19 նոյեմբեր, 2020

Իրավապահ մարմինները պետք է մի բան հստակ և սթափ հասկանան.

Ռեժիմն ուղղակի դատապարտված է։ Որևէ, բացարձակապես որևէ շանս չունի այս ռեժիմը իշխանություն մնալու։ Ուղղակի չունի։ Քաղաքագիտական և պատմական նախադեպերի բոլոր օրենքներով այս ռեժիմը դատապարտված է մահվան։ Վերապրելու շանս չունի։

Չունի և վե՛րջ։

Իրավապահները պետք է հասկանան, որ ով էլ լինի հաջորդ իշխանությունը` իրենցից ծանրագույն հաշիվ է պահանջելու եթե այսօր այս ռեժիմի ապօրինի հրամաններն իրենք կատարեն։ Եթե դառնան այս իշխանություն բռնազավթած պետական դավաճանի հոգեգար կամքի կատարողները։

Այսօր իրենք` իրավապահները պետք է շտապ ձերբակալեն պետական դավաճան երկրի քաղաքական և ռազմական առաջնորդներին։