Առաջին 20 օրը կոշիկներս չէի հանել, հետո հիվանդացա, 3 օր ոտքի չէի կարողանում կանգնել, վրայի հետքերը Ազատի արյունն է. Էսօր, նոյեմբերի 19-ին, մեր դիրքը հանձնվեց թշնամուն առանց մեկ կրակոցի


19:24 , 19 նոյեմբեր, 2020
Առաջին 20 օրը կոշիկներս չէի հանել, հետո հիվանդացա, 3 օր ոտքի չէի կարողանում կանգնել, վրայի հետքերը Ազատի արյունն է, Ազատից զատ ևս 6 հոգի վիրավորվել էր 44 օրվա ընթացքում: Էսօր, նոյեմբերի 19-ին, մեր դիրքը հանձնվեց թշնամուն առանց մեկ կրակոցի: