Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերն արագ կվերականգնվեն․ Արցախի եւ ՌԴ-ի կողմից հստակ քայլեր են արվում (Photo)


11:19 , 19 նոյեմբեր, 2020

Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն:

Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում:

Երեկ ձևավորվել է աշխատանքային 6 խումբ:

Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում և գույքագրում, ինչին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը:

Աշխատանքային խմբերում ընդգրկվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, ԱՀ քաղաքաշինության նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության մասով ներկայացուցիչները: