«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները բյուջե փոխանցելու լուրն ալեկոծել է ողջ Սփյուռքը


10:09 , 19 նոյեմբեր, 2020

Էս ջեբկիր հողատուն փոշիացրել է մեր անցյալը, կործանել է մեր ներկան։ Բայց սա դեռ ամենը չէ․ կլեպտոմանի հիվանդագին երեւակայությունը ձեւ է գտել նաեւ մեր ապագան թալանելու համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները բյուջե փոխանցելու, այնտեղից՝ պարգեւավճարների եւ այլ կոռուպցիոն մեխանիզմների միջոցով թալանելու մասին լուրն ալեկոծել է ողջ Սփյուռքը։ Եվ ինչ էլ արդարացումներ են գտել՝ կոնսոլիդացիա, ծախսային նախապատվություններ, ենթակառուցվածքներ։

Հայաստանի կառավարությունը կարծում է, թե Սփյուռքն էլ է գտնվում «թալանչի նախկինների» մասին հաշիշի տակ։ Այստեղ լսել են ռոբասերժի մասին, կոռուպցիայի մասին, բայց որ կեղտոտ թաթերն անմիջապես կմտցնեին իրենց նվիրաբերած փողերի մեջ ու պարզապես կլցնեին գրպանները, չէին հավատում, ոչ մի նորմալ երեւակայություն չէր կարող նման բան պատկերացնել։

Հայաստանում շուտով փոխվելու է իշխանությունը, բայց դեռ տարիներ են պետք, որ Սփյուռքը հավատա, որ եթե իրենք միջոցներ նվիրեն Հայաստանին, ապա չեն թալանի։ Հայաստանի զարգացման մի կարեւոր լծակն արդեն գողացել են այս ջեբկիրները։