Նիկոլ, քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք, ոչ մի մետր. դու միայնակ ես գնալու, ուղիղ գրողի ծոցը


10:31 , 18 նոյեմբեր, 2020

Նիկոլի ցինիզմը սահման չունի: Նրա կողմից ստորագրված կապիտուլյացիայի պայմանագրից մեկ շաբաթ է անցել: Մինչ օրս իրավիճակը շտկելուն ուղղված ոչ մի քայլ չի արել այս իշխանությունը: Ճիշտ հակառակը` բռնել և հալածել է բոլոր նրանց, ովքեր անգամ այս աղետալի պահին փորձել են գոնե մի փոքր հնարավորություն գտնել: Իսկ հիմա կանգնել ու առանց ամաչելու իրեն անիծող ժողովրդին ինչ-որ ճանապարհային քարտեզ է առաջարկում:

Չի լինելու դա, Նիկոլ: Քեզ հետ գնալու ճանապարհ չունենք մենք: Ոչ մի մետր: Դու միայնակ ես գնալու: Ուղիղ գրողի ծոցը:

Իսկ մենք այսօր երեկոյան` ժամը 18:00-ին, հավաքվելու ենք Ազատության հրապարակում: Հավաքվելու ու մեր վճռական «Ոչ»-ն ենք ասելու բոլոր ստահակներին ու իրենց դավաճան ծրագրերին: