Եվրոպական մակարդակով զենքի մատակարարումը Թուրքիային դադարեցվելու


23:42 , 17 նոյեմբեր, 2020

Aravot.am-ը գրում է․

2020 թ. նոյեմբերի 17-ին, Նիդերլանդների խորհրդարանն ընդունեց 5 բանաձև Լեռնային Ղարաբաղում պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի և Թուրքիայի դերակատարության մասին։ Բանաձևերում խորհրդարանը դիմում է կառավարությանը նպաստել, որպեսզի Եվրամիության և ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդները ներգրավվեն Արցախում։

Երկու բանաձև առաջարկում է կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական ոճրագործության պատասխանատուների նկատմամբ։ Մի այլ բանաձև եվրոպական մակարդակով  զենքի մատակարարումը Թուրքիային դադարեցնելու մասին է։ Ստորև համառոտ զեկույց հոլանդերենով բանաձևերի մասին։