Ալիև․ Բաքուն փոխհատուցում կպահանջի Երևանից Քարվաճառում այրված տների համար


12:31 , 17 նոյեմբեր, 2020

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է հայկական կողմից փոխհատուցում պահանջել Քարվաճառի շրջանն ազատելու ընթացքում անշարժ և այլ գույքին հասցված վնասի համար։ Այդ մասին նա ասել է Ջեբրայիլում, որն ադրբեջանական զորքերը գրավել են Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հրավիրվելու են միջազգային փորձագետներ, կհաշվարկվի վնասը և մենք փոխհատուցում կպահանջենք»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, որ հայկական կողմը «պատասխան է տալու օրերս Քելբաջարում (Քարվաճառում) այրված տների, դպրոցների և հատված ծառերի համար»։