Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ զինադադարից հետո անհետ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար


09:58 , 17 նոյեմբեր, 2020

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ զինադադարից հետո անհետ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար:

Երեկ ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում:

Ներկայացված դիմումով պահանջվել է քայլեր ձեռնարկել՝ ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից: