Շուշին անառիկ չէ, ինքը լիովին անմեղ է, hեռանալ չի պատրաստվում, շարունակելու է բանակցել


11:55 , 16 նոյեմբեր, 2020
Ինքը ոչ մի քաղաքացիական պատերազմի կոչ չի արել: Դիրքերից սպառնացողներին և հայհոյողներին հրավիրել է սուրճի: Անհամբեր սպասում է նրանց Երևանում, որպեսզի սուրճ խմի հետները:

«Պատերի տակ վնգստացողներ»-ի մասին առաջինը «վնգստացել» է ԲԴԽ նախագահը: Ինքը նրանից փոխառել է այդ արտահայտությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը ստոր ընդդիմադիր է: Նա անկայունություն և ապօրինություն է տենչում երկրում:

Ամեն տապալման մեջ մեղավոր են նախկինները: Իր ստացած ժառանգությամբ ոչինչ անել հնարավոր չէր: Միակ ելքը պատերազմելն ու պարտվելն էր: Եվ դրան ավելացնում է, որ ինքը խիստ ազգային գիծ է տարել և փորձել է փոխել տրամաբանությունը, բայց դա իրեն չի հաջողվել:

Այստեղից՝ եզրակացություն. ինքն անմեղ է:

Մեղավոր է պատերազմը, մեղավոր է Թուրքիան, մեղավոր է Ադրբեջանը, մեղավոր է սեփական դասալիք բանակը: Ինքն անմեղ է:

Շուշիի հանձնմա պարտադիրության մասին արված իր նախորդ հայտարարությունն առոչինչ է: Հիմա կա նոր թեզ. Շուշին պաշտպանել և զոհվել են իր հրամանով: Ոչ մի նահանջի հրաման, ոչ մի դավաճանություն, փաստորեն, չի եղել: Կռվել են, զոհվել են, հետո նահանջել են:

Շուշին անառիկ չէ: Ուղղակի քաղաք է: Եթե գեթ մեկ հոգի զոհվեց, նա հանձնում է քաղաքը:

Պատասխանատու է պարտության համար, բայց մինչև չպարզվի, որ պատասխանատու է, պատասխանատավություն չի ստանձնի:

Ընդդիմությանն ու անհամաձայններին չի բռնաճնշելու: Բայց հատ-հատ բռնաճնշելու է նրանց, ովքեր անհամաձայնությունն ու ընդդիմությունը կոշտ են արտահայտում: Այսինքն՝ բռնաճնշելու է բոլորին: Բայց չի բռնաճնշելու:

Շարունակելու է բանակցել իր, հետևաբար և ցավոք՝ Հայաստանի երեսին թքած Ալիևի հետ:

Պատրաստ է նոր հարցեր առաջանալու պարագայում ևս մեկ ընտրված հարցերով շտկիչ ասուլիսով խաբել, մանիպուլացնել, մաքրիչ ինքնալոգանք ընդունել:

Լիովին անմեղ է:

Հեռանալ չի պատրաստվում:

Վերջին եզրակացությունը. չգիտե, թե այսպիսի վարքագիծն ու սեփական ժողովրդին ուղղված ծաղրը նրան բռնաբարելուց հետո ինչպես է ավարտվում: