Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում հրատապ ձեռնարկել միջոցներ դատավորների անվտանգությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ. Արսեն Բաբայան


00:56 , 16 նոյեմբեր, 2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում հրատապ ձեռնարկել միջոցներ դատավորների անվտանգությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ:

Միաժամանակ հորդորում եմ անմիջապես կանխել դատավորների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ակնհայտ սպառնալիքները և հանուն Հայաստանի պետական շահերի այդ սպառնացողին մեկուսացնել հասարակությունից:

Տղերք, դավաճանը փորձում է պատերազմը տեղափոխել Երևան...