ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ մտել են ՆԳ նախկին փոխնախարար Գրիգոր Գրիգորյանի տուն. Yerevan.today


19:02 , 14 նոյեմբեր, 2020

Yerevan.Today-ը գրում է.

Yerevan.Today-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ քիչ առաջ մտել են ՆԳ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի տուն, ով լայն հանրությանը հայտնի է Շերիֆ մականվամբ։

Հիշեցնենք, նա 2012-ին ԲՀԿ խմբակցության կազմով ընտրվեց ԱԺ պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն էր երկու տարի: Սակայն առողջական խնդիրների պատճառով նա 2014-ին վայր դրեց մանդատը և մեկնեց արտերկիր։

Վերջին տարիներին նա այստեղ էր՝ հայրենի Վեդի քաղաքում էր բնակվում։

Ի դեպ, Շերիֆը այն տարիներին համարվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լավագույն մտեիիմներից մեկը, անգամ պետական համակարգից դուրս մնալուց հետո նա երկար ժամանակ համակարգում էր Վեդու ԲՀԿ ական գրասենյակը։